Երեկ երեկոյան գյուղերի ուղղությամբ հնչած կրակոցների հետևանքով զոհեր չեն եղել
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս պահին խնդիր չկա, խնդիրը եղել է երեկ` երեկոյան ժամերին:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` հայկական զինված ուժերն աշխատել են պահպանել զինադադարի պայմանավորվածությունը:
«Տավուշում` հատկապես Վարդենիսի ուղղությամբ, երեկ մինչև ուշ գիշեր որոշակի կրակոցներ են հնչել: Հիմնականում թիրախային կրակոցներ չեն եղել, վնասներ չեն եղել: Հնարավոր է, որ որոշ գյուղերում բնակիչներ վնասներ են կրել. ընթացքում կպարզվի»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը: