Դավիթ Համբարձումյանը ակնարկ չէր անում, ուղիղ ասում էր՝ փողոցային պայքար է պետք. Հայկ Մամիջանյան
Իմպիչմենթի թեման քնած չի եղել, որ մենք արթնացնենք կամ չարթնացնենք: Դա միշտ մեր օրակարգի թիվ 1 հարցն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Իմ համեստ կարծիքով` դա վերջին շրջանում միակ ամբողջական առաջարկված ծրագիրն է ընդդիմության կողմից, իսկ քաղբանտարկյալ Դավիթ Համբարձումյանը հանդիսանում է իմպիչմենթի միասնական թեկնածու: Ես երկար կարող եմ գովերգի խոսքեր շռայլել պարոն Համբարձումյանի երեկվա նամակի հետ կապված, որը պետական մտածողության, բոլորիս ընդհանրական նպատակի, այն է` իշխանափոխության կարևորությունը գիտակցելու և երկրորդական նպատակները մի կողմ դնելու, ինչպես նաև անձնական ամբիցիաները մի կողմ դնելու հատկանիշները, բայց կարծում եմ` դա ակնհայտ է մեր քաղաքացիների համար»,- ասաց Մամիջանյանը:
Նրա խոսքով` Դավիթ Համբարձումյանի նամակում ոչ թե ակնարկ էր, այլ ուղիղ հղում էր փողոցային պայքարին. «Որովհետև իմ համեստ կարծիքով՝ դեմ լինել իմպիչմենթին՝ նշանակում է դեմ լինել փողոցային պայքարին, որն ընդդիմության համար անընդունելի գործելաոճ է։ ՀՀԿ ԳՄ-ն մոտ օրերս նիստ կգումարի և պաշտոնական հայտարարությամբ իր եզրակացությունը կհայտնի այդ նամակի և առաջիկա պրոցեսների վերաբերյալ»: