Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)

Անբարեխիղճ ուղևորները կարող են ահազանգերի հիման վրա Yandex Go հավելվածում բլոկավորվել․ Yandex Armenia-ն վարորդների հետ քննարկել է մի շարք հարցեր

Փետրվարի 27-ին Yandex Armenia-ի գրասենյակում կայացել է ընկերության ղեկավարության հանդիպումը ցուցարար վարորդների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Yandex Go հավելվածի միջոցով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող վարորդների մտահոգությունները․ ընկերությունը ներկայացրել է ծառայության աշխատանքի սկզբունքները և տեղեկացրել ձեռնարկվող քայլերի մասին, որոնք կբարելավեն վարորդների գործունեության հարմարավետությունը։

Ընկերության հետ վարորդների ուղիղ կապն ապահովելու նպատակով` մոտ ապագայում կներդրվի ընկերության ղեկավար անձնակազմի հետ անհատական հանդիպումների ձևաչափ, իսկ տարեվերջին նախատեսվում է գործարկել կատարողների միասնական կենտրոնը՝ վարորդների և առաքիչների հետ հաղորդակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցել Յանդեքս քարտեզներում երբեմն դրսևորվող անհամապատասխանությունները առավել օպերատիվ շտկելու ուղղությամբ։ Մշակվում է հետադարձ կապի գործիք, որով վարորդներն ընկերությանը կտեղեկացնեն ճանապարհային նշանների և այլ էական փոփոխությունների մասին` դրանք ընկերության քարտեզում օպերատիվ կերպով ներառելու համար։

Վարորդները մտահոգություններ են հայտնել մի շարք հարցերի շուրջ՝ կապված ուղևորների կողմից մոտեցման վայրի նշանակման, կանխիկ վճարում իրականացնող որոշ ուղևորների անբարեխիղճ վարքագծի, ինչպես նաև Երևանի կենտրոնում և օդանավակայանում սպասման ժամանակի հետ, որը ներկա գործող կարգավորումների պայմաններում հանգեցնում է Ճանապարհային ոստիկանության կողմից վարորդների նկատմամբ տուգանքների նշանակմանը։ Yandex Armenia-ում հայտնել են, որ կիրագործեն տեխնիկական լուծումներ, ինչպես նաև քննարկումներ կնախաձեռնեն լիազոր կառույցների հետ՝ գտնելու կարգավորումներ, որոնք հնարավորինս կարող են նվազեցնել տուգանքների դեպքերը։ Անբարեխիղճ ուղևորներին, ովքեր կանխիկ վճարման եղանակի դեպքում գտնում են վճարումն իրականացնելուց խուսափելու ուղիներ, վարորդների ահազանգերի հիման վրա Yandex Go հավելվածում կբլոկավորեն։

Վարորդների վարկանիշի, պատվերի գումարի փոփոխության հետ կապված բողոքների առնչությամբ ընկերության ներկայացուցիչները ևս մեկ անգամ բացատրել են համակարգի գործողության սկզբունքները։ Այդ թվում՝ տեղում անհատական դեպքերի վեր հանմամբ ներկայացվել է, թե ինչպիսի գործոններ են ազդում վարկանիշի ձևավորման, այդ թվում նվազման վրա, ներառյալ չարաշահումների փորձերը։ Պատվերի նախնական և փաստացի գումարի փոփոխության վրա ազդող գործոնները ևս ներկայացվել են՝ ամրագրելով, որ փոփոխության պարագայում գումարը նույնն է ուղևորի և վարորդի համար։

Հաշվի առնելով ցույցերի ընթացքում հանրային դաշտում շահարկվող՝ Yandex Go ծառայության վարձատրության («միջնորդավճարի») սահմանաչափերի մասին ոչ ճշգրիտ տեղեկատվությունը՝ ընկերությունը նաև ներկայացրել է Yandex Go ծառայության վարձատրության գործող սահմանաչափերը․ 2025 թվականի ավարտից «Ստարտ/Էկոնոմ» սակագնում, որտեղ պատվերներ է իրականացնում վարորդների շուրջ 60 տոկոսը, տոկոսադրույքը նվազեցվել է 14,5 տոկոսի՝ Երևանի համար, իսկ մարզերում կազմում է 6 տոկոս, իսկ ավելի բարձր սակագներում այն կազմում է 16,5 տոոկս՝ Երևանում, և 7 տոոկս՝ մարզերում։ Ընդ որում՝ նշված տոկոսադրույքով վարձատրությունը ներառում է ավելացված արժեքի հարկ, և ընկերությունը 2025 թվականին ՀՀ պետական բյուջե է վճարել ավելի քան 3,6 միլիարդ ՀՀ դրամ հարկեր՝ միայն Yandex.Taxi (Yandex Go) ծառայության գծով։

Ծառայության վարձատրության տոկոսադրույքների համատեքստում ընկերությունից նաև ընդգծել են, որ գործունեությունն իրականացվում է պետական լիազոր մարմինների վերահսկողության և գործող կարգավորումների շրջանակում, և ընկերությունը գերշահույթ չի ստանում։

Իսկ վարորդներից հանրագումարային գանձվող վճարումների չափի հետ կապված (Yandex Go ծառայության վարձատրություն, գործընկեր պարկի վարձատրություն՝ միջինում 2 տոկոս, պետական տուրք՝ 4-5 տոկոս)՝ ընկերության ներկայացուցիչները նշել են, որ կդիտարկեն Yandex Go հավելվածի միջոցով վարորդների կողմից պատվերներ իրականացնելու հնարավոր այլընտրանքային ձևաչափերի ներդրման հարցը։ Այդպիսով վարորդներին կառաջարկվի Yandex Go-ի միջոցով պատվերներ իրականացնելու ևս մեկ՝ լրացուցիչ տարբերակ, որը կարող է որոշակի ազդեցություն ունենալ վարորդից գանձվող վճարումների ընդհանուր չափի նվազեցման վրա։