ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել
Այն քաղաքացիները, ովքեր արդեն ունեն և ձեռք կբերեն Fly One-ի կողմից մարտի 4-ին երեկոյան ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ-Երևան տոմսերը, կարող են օգտվել ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպված անվճար տեղափոխման հնարավորությունից։
Մասկատ-Երևան թռիչքի տոմսերը (արժեքը՝ սկսած 940 եվրոյից,-խմբ.) կարող եք ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։