Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազային
Իրանի պետական լրատվամիջոցները պնդում են, որ Բահրեյնում գտնվող ԱՄՆ ավիաբազան ենթարկվել է Թեհրանից արձակված հրթիռային հարվածի։
«Ֆարս» լրատվական գործակալությունը նշում է, որ անօդաչու թռչող սարքերի և ԻՀՊԿ հրթիռների համատեղ հարվածը ոչնչացրել է Բահրեյնի Շեյխ Իսա շրջանում գտնվող ավիաբազայի հրամանատարական կետը և շտաբ-բնակարանը, ինչպես նաև պայթեցրել վառելիքի պահեստը:
ԱՄՆ-ն դեռևս չի մեկնաբանել այս հարձակման մասին հաղորդագրությունները։ Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրամայել էր ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել Բահրեյնը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ։