ԱՄՆ-ն կարող է անվերջ պատերազմ մղել և պատրաստ է մեծ հաղթանակի. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զենքի պաշարները գտնվում են ռեկորդային բարձր մակարդակի վրա և թույլ են տալիս շարունակել պատերազմը հավերժ, և մեծ հաջողությամբ։ Նա այս հայտարարությունն արել է Truth Social-ում։
«Միացյալ Նահանգների միջին և ծանր սպառազինության պաշարները երբեք ավելի շատ կամ ավելի լավ չեն եղել։ Ինչպես ինձ այսօր տեղեկացրին, մենք ունենք այս զենքի գործնականում անսահմանափակ պաշար։ Պատերազմները կարող են մղվել հավերժ և շատ հաջողությամբ՝ օգտագործելով միայն այս պաշարները»,- գրել է նա։
Թրամփը նաև քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենին՝ պնդելով, որ նա Ուկրաինային է փոխանցել ժամանակակից զենքի զգալի քանակություն՝ առանց ապահովելու դրանց ժամանակին լրացումը։