Ավիավթար Բոլիվիայում. կան տասնյակ զոհեր
Բոլիվիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի՝ Էլ Ալտո քաղաքում տրանսպորտային միջոցների հետ բախման հետևանքով զոհվել է առնվազն 24 մարդ։
Այս մասին ED24 հեռուստաալիքով հայտարարել է տեղական ոստիկանության պետ Հերիբերտո Վալենսիան։
«Հաղորդագրություններ կային 22 զոհի մասին, բայց հիմա մենք գիտենք, որ կա 24 զոհ», - ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր 37 վիրավորի մասին։