Իրանի վրա ԱՄՆ-ի և Իuրայելի hարձակումների հետևանքով զnhերի թիվը գերազանցել է 700-ը, որից 176-ը երեխաներ են
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը։
Այս մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանության գործակալության հաղորդագրության մեջ։
Փետրվարի 28-ից ի վեր հարձակումների հետևանքով զոհվել է 742 մարդ։ Կազմակերպությունը նշել է, որ զոհվածներից 176-ը երեխաներ և դեռահասներ են։
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ վիրավորների թիվը հասել է 971-ի, այդ թվում՝ 115 երեխաների։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ օդային հարվածներ հասցնելով հանրապետության քաղաքներին։ Իրանը պատասխանեց՝ հրթիռներ արձակելով Իսրայելի տարածքի վրա։ Ավելին, իրանական ուժերը հարձակվեցին Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաների վրա։