Հայաստանում շրջանառվում են սուր վիրուսներ՝ 0-4 տարեկանների շրջանում
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի ներկայացրած տվյալներով, ընդհանուր դեպքերի գրեթե 82.5%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ գտնվում է նույն մակարդակի վրա, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 1.5 անգամ։
Հոսպիատալացված դեպքերի 95.5%-ը կազմում են 0-18 տարեկանները։
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, պարագրիպի և մետապնևմովիրուսի հարուցիչներ։