Պուտինն ու Քաթարի էմիրը հեռախոսազրույց են ունեցել. քննարկել են իրադրությունն Իրանում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիրի հետ:
Նրանք փոխադարձ մտահոգություն են հայտնել հակամարտության ընդլայնման ռիսկերի և դրանում երրորդ երկրների ներգրավման վտանգի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ ալ Թանիի միջև հեռախոսազրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հետևանքով առաջացած սուր ճգնաժամը։ Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումը հանգեցրել է ծանր, ողբերգական հետևանքների իրանցի ժողովրդի համար», - ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ։