Կողմնորոշվեք, պարոնա՛յք՝ TRIPP-ին դե՞մ եք, թե՞ դեմ չեք․ Աշոտյանը՝ ընդդիմադիր որոշ շրջանակների
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Ընդդիմադիր որոշ շրջանակների քաղաքական դիսկուրսի պարադոքսը պարզապես ապշեցնում է:
Այդ մարդիկ ասում են.
«TRIPP-ը նույն Զանգեզուրի միջանցքն է։
Մենք Զանգեզուրի միջանցքին դեմ ենք։
Բայց TRIPP-ին (տարբեր վարիացիաներով) դեմ չենք»։
Կողմնորոշվեք, պարոնա՛յք։ Այդպես չի լինում»: