Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)

2026 թվականը հռչակել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի. Սուրեն Պապիկյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ 2026 թվականի մարտի 2-ին ամփոփվել են Զինվորական դատախազության 2025 թվականի աշխատանքները: 

Ամփոփմանը մասնակցել են ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության պետ Արմեն Արզումանյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը, ՀՀ զինվորական դատախազի տեղակալները, կայազորների զինվորական դատախազները, այլք: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին բազմազբաղ առօրյայից ժամանակ հատկացնելու և Զինվորական դատախազության աշխատանքների հերթական ամփոփմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար:

Աննա Վարդապետյանը ՀՀ զինված ուժերում հրամանատարական առաջնորդության, զինվորական կարգապահության, միջանձնային կոնֆլիկտների պատճառների բացահայտման ու դրանց լուծման, քրեածին տարրերի «գրավչության» նվազեցման, բանակում հանցագործությունների կանխարգելման համատեքստում, ի թիվս այլնի, կարևորել է կուրսանտների հետ հարցուպատասխանի ձևաչափով այդ հարցերին անդրադառնալը, խնդիրներն ու դրանց լուծումները բաց քննարկելը: Այդ առումով ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարին՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաօդային ուժերի ինստիտուտի, Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների, ինչպես նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ Վարպետաց դաս անցկացնելու հրավերի համար:

«Դատախազության ցանկությունն է ապագա սպաների մոտ իրավագիտակցության, իրավունքի և օրենքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործընթացում որպես գործընկեր դրական դերակատարում ունենալը: Խնդիրներ միշտ լինելու են, բայց կարևոր է այդ խնդիրները լուծելու վեկտորը»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կարևորել է Պաշտպանության նախարարության ու Դատախազության միջև հետևողական և համակարգված համագործակցության շարունակականությունը՝ այն դիտարկելով որպես Զինված ուժերում կարգապահության ամրապնդման և կանոնադրային հարաբերությունների վրա հիմնված, առավել կազմակերպված բանակի ձևավորման կարևոր նախապայման։

«Մեզ համար ներկայում առանցքային հարց է Զինված ուժերում քրեական ենթամշակույթի դեմ պայքարը. 2026 թվականը հռչակել ենք քրեական ենթամշակույթի դեմ պայքարի տարի»,- նշել է նախարար Պապիկյանը և այդ համատեքստում, ի թիվս այլնի, կարևորել ՀՀ գլխավոր դատախազի Վարպետաց դասերը՝ Պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում՝ ընդգծելով դրանց շարունակականության անհրաժեշտությունը:

ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը ներկայացրել է 2025 թվականի ընթացքում բանակում արձանագրված դեպքերը, նախաձեռնված քրեական վարույթները, դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթները, դատարաններում ավարտված քրեական գործերը, պետական շահերի պաշտպանության ոլորտում իրականացված ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ՝ 2025 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք: Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45.7%-ը եղել են պատահարներ, 1221-ը կամ 54.3%-ը՝ ենթադրյալ հանցագործության դեպքեր։

Գրիգոր Էլիզբարյանը, անդրադառնալով հանցագործության դեպքերին, ընդգծել է, որ նվազում է արձանագրվել 110 դեպքով կամ 8.3%-ով:

2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին ծանր հանցագործությունները նվազել են 49-ով կամ 27.5%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 25-ով կամ 64.1%-ով։

ՀՀ զինվորական դատախազի գնահատմամբ, դեպքերի նվազումը պայմանավորված է ինչպես պետության որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ զինված ուժերում իրականացված մի շարք բարեփոխումներով: «Տարեցտարի ՀՀ զինված ուժերում ամրապնդվում է կարգապահությունը, բարձրանում է կրթության որակը, հստակեցվում է ոլորտային օրենսդրությունը: Պատրաստված սպայակազմի առկայությունը նույնպես գործուն երաշխիք է հանդիսանում հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխարգելման համար», - նշել է Գրիգոր Էլիզբարյանը:

ՀՀ զինվորական դատախազի տեղեկացմամբ, 2025 թվականին ՀՀ զինված ուժերում սպանության դեպք չի արձանագրվել:

2025 թվականին արձանագրվել են ծառայության հետ կապված մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային:

2025 թվականի ընթացքում քննչական մարմինների վարույթներում քննվող, քննված քրեական վարույթներով պետությանը պատճառված վնասը կազմել է 411 միլիոն 728 հազար դրամ (2024 թվականի՝ 1 միլիարդ 479 միլիոն 117 հազար դրամ), որից մինչդատական վարույթում քննված քրեական վարույթներով վերականգնվել է 108 միլիոն 712 հազար դրամը (2024 թվականին՝ 51 միլիոն 935 հազար դրամ):

Բացի այդ, դատական ակտերի կատարման վարույթով վերականգնվել է պետությանը պատճառված 1 միլիոն 300 հազար դրամը:

2025 թվականին ՀՀ զինվորական դատախազության դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ ընդհանուր իրավասության դատարան է հանձնվել 943 քրեական գործ՝ 1070 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 905 գործ՝ 1027 անձի վերաբերյալ):

2025 թվականին 856 քրեական գործ՝ 951 անձի վերաբերյալ քննվել և ավարտվել է դատարանում, որից 708 քրեական գործերի դատաքննությունն ավարտվել է մեղադրական դատավճռի կայացմամբ. դատապարտվել է 785 անձ:

Զինվորական դատախազի տեղեկացմամբ, Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից 2025 թվականին իրականացված 280 ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված՝ 1 միլիարդ 432 միլիոն 493 հազար դրամի վնաս (2024 թվականին՝ 5 միլիարդ 677 միլիոն 550 հազար դրամ): 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված 938 միլիոն 80 հազար դրամի վնասը, որից 924 միլիոն 294 հազար դրամը պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից վերականգնվել է արտադատական կարգով:

2024 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված վնասներից 2025 թվականի ընթացքում վերականգնվել է 92 միլիոն 213 հազար դրամը:

2025 թվականի ընթացքում զինվորական դատախազների կողմից պետական շահերի պաշտպանության ոլորտում հարուցվել է 24 հայց (2024 թվականին՝ 19 հայց): 24 հայցերով բռնագանձման ընդհանուր պահանջը 4 միլիարդ 564 միլիոն 117 հազար դրամ է:

Քննարկման ավարտին կողմերն անդրադարձել են ոլորտում առկա մի շարք առանցքային հարցերի, մտքեր են փոխանակել համագործակցության զարգացման ձևաչափերի և առաջիկա ծրագրերի վերաբերյալ։