Մենք կրկին վճռականորեն կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը կոչ է անում Մերձավոր Արևելքում հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից՝ իրենց տարաձայնությունները լուծելու համար և անցնել դիվանագիտական կարգավորման, որը կապահովի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության շահերը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Մենք կրկին վճռականորեն կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից՝ առկա տարաձայնությունները լուծելու համար և անցնել բոլոր հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորման՝ միաժամանակ ապահովելով տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական անվտանգության շահերը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։