Իսրայելը հերքում է Նեթանյահուի գրասենյակի վրա Իրանի հարձակման մասին տեղեկությունները. ՏԱՍՍ
Իսրայելի աղբյուրը TASS լրատվական գործակալությանը հերքել է հաղորդագրությունն այն մասին, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի վրա։
«Տեղեկատվությունը սխալ է»,- նշել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Նեթանյահուի գրասենյակի վրա։