ԱՄՆ-ն չի հարվածել Խամենեիին. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները չեն թիրախավորել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները չի ձգտել իշխանափոխության Իսլամական Հանրապետությունում։
Փետրվարի 28-ի առավոտյան Միացյալ Նահանգները, Իսրայելի հետ համատեղ, ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։
Հարձակման են ենթարկվել Իսլամական Հանրապետության բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ մայրաքաղաքը։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային և անօդաչու սարքերով հարվածներ է հասցրել Իսրայելին և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ավիաբազաներին։