Գերմանիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր է առաջարկել
Գերմանիայի ԱԳՆ-ը 7 կետից բաղկացած ծրագիր է առաջարկել, որը պետք է նպաստի Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացմանը և հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհ ցույց տա:
Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Գերմանիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրին:
Գերմանիայի առաջարկները վերաբերում են կրակի դադարեցման ամրապնդմանը, երկխոսության միջոցով հակամարտության կարգավորմանը: Գերմանիայի ԱԳՆ տեսակետի համաձայն՝ ստատուս քվոն երկարաժամկետ հեռանկարում անկայուն է:
7 կետերի մասին այլ մանրամասներ չեն ներկայացվում: