Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, և դրանց որոշ հատվածներում հրդեհներ են նկատվում (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտները (Արամկո) ենթարկվել են անօդաչու թռչող սարքերի հարձակմանը, և դրանց որոշ հատվածներում հրդեհներ են նկատվում։
Այն բանից հետո, երբ Ալ Սաուդը հայտարարեց Իրանի հարվածներին պատասխանելու մտադրության մասին` մի քանի ԱԹՍ-ների հարվածն «Արամկոյին» նախազգուշացում էր Սաուդյան Արաբիային․ ավելի լավ է լռել և ականատես լինել Արաբիայում ԱՄՆ-ի ռազմաբազաների ու ռազմական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Եթե նրանք որևէ սխալ քայլ ձեռնարկեն, իրենց ողջ կարողությունը, որը սահմանափակվում է մի քանի նավթավերամշակման գործարաններով և նավթային օբյեկտներով, կմատնվի հրի։
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ Սաուդյան Արաբիան հորդորել է իր քաղաքացիներին զերծ մնալ թիրախավորված վայրերը լուսանկարելուց և տեսանկարահանելուց։