Վանաձորի վթարից 9 վիրավորներից մեկը վիրահատվում է, մյուսը վերակենդանացման բաժանմունքում է
Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9 քաղաքացի։
Ներկայումս տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտություններ և ստանում համապատասխան բուժօգնություն։
Վիրավորներից մեկն այս պահին վիրահատվում է, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Բոլոր տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ: