Փարիզը հաստատում է Իրանի կողմից ֆրանսիական բազայի վրա հարձակումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է ԱՄԷ-ում գտնվող ֆրանսիական ռազմածովային բազայի վրա հարվածը։
Նա ասել է, որ զոհեր չկան, միայն նյութական վնաս է պատճառվել։
Երեկ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը հայտարարեց, որ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ֆրանսիական ռազմածովային բազան վնասվել է անօդաչու թռչող սարքի հարվածի պատճառով, սակայն վնասն աննշան է եղել։
Վոտրենն ընդգծել է, որ սա ներխուժում չէր այն տարածք, որտեղ տեղակայված է ֆրանսիական զորակազմը, և որ զորքերը չեն վիրավորվել։
«Վնասները միայն նյութական են և սահմանափակ։ Զոհեր չկան», - հայտարարել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանում գտնվող ֆրանսիական զորքերը բարձր պատրաստվածության վիճակում են: