Խամենեին ուզում էր սպանել ինձ, բայց ես ավելի շուտ սպանեցի նրան. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի իշխանությունները երկու անգամ փորձել են սպանել իրեն։
Այս մասին X-ում հայտնել է ABC News-ի լրագրող Ջոնաթան Քարլը, որը հարցազրույց է վերցրել նախագահից:
«Այսօր երեկոյան մեկ այլ հեռախոսազրույցի ժամանակ նախագահ Թրամփն ինձ հետևյալն ասաց Ալի Խամենեիի մահվան մասին. «Ես նրան հասա, նախքան նա ինձ կհասներ։ Նրանք երկու անգամ փորձեցին սպանել ինձ։ Բայց ես առաջինը նրան հասա»։
Սա հղում է այն բանին, ինչն ԱՄՆ հետախուզությունը համարում է 2024 թվականին Թրամփին սպանելու դավադրություն»,- նախագահի խոսքերն է մեջբերում Քարլը։