ԱՄՆ-ն Իրանին հարվածելու էր մեկ շաբաթ առաջ՝ փետրվարի 21-ին
ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունը պլանավորել էր Իրանի դեմ ռազմական գործողություն սկսել մեկ շաբաթ առաջ՝ նախնական փուլում՝ փետրվարի 21-22-ին, սակայն այն հետաձգել էր օպերատիվ պատճառներով:
Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի և Իսրայելի աղբյուրներին։
Ըստ կայքի՝ հետաձգումը պայմանավորված էր ռազմական ինքնաթիռների համար վատ եղանակային պայմաններով, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի միջև համակարգումը ամրապնդելու անհրաժեշտությամբ։
Axios-ի աղբյուրները նշել են, որ հետաձգումը Վաշինգտոնին լրացուցիչ ժամանակ է տվել Թեհրանի դեմ դիվանագիտական և ռազմական տարբերակների միջև որոշում կայացնելու համար։