Թրամփը խոսել է պատերազմի տևողության և Իրանում իշխանափոխության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները մտադիր են անհրաժեշտության դեպքում շարունակել Իրանի վրա հարձակումները չորսից հինգ շաբաթ։
«Հարձակումը պլանավորում ենք շարունակել չորսից հինգ շաբաթ։ Դա դժվար չի լինի», - ասել է Թրամփը, երբ հարցրել են, թե որքան ժամանակ ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են պահպանել իրենց հարձակումների ներկայիս մակարդակը։
Խոսելով Իրանում իշխանափոխության մասին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որպես օրինակ բերել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը ԱՄՆ-ի կողմից՝ այն անվանելով կատարյալ սցենար։
«Կարծում եմ՝ այն, ինչ մենք արեցինք Վենեսուելայում, կատարյալ սցենար է», - ասել է Թրամփը «Նյու Յորք Թայմս»-ին տված հարցազրույցում։
«Թրամփի պատասխանը ենթադրում էր, որ այն, ինչ աշխատեց Վենեսուելայում, կաշխատի նաև Իրանում», - ընդգծում է հրատարակությունը։