Ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարվածներից հետո լքել է Իրանի տարածքը. ԻՀՊԿ մամուլի ծառայություն
ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը լքել է իր տեղակայման տարածքը, այն բանից հետո, երբ Իրանն արձակել է չորս բալիստիկ հրթիռ։
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
Նշվել է, որ ամերիկյան ավիակիրը, իր առաքելությունն ավարտելուց հետո, լքել է գործողությունների տարածքը և ուղղվել դեպի Հնդկական օվկիանոս։
Իր հերթին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ամերիկյան ավիակիրի վրա կրակ են բացել, սակայն իրանական հրթիռները չեն հասել իրենց նշանակետին։