Բոլոր հայաշատ կենտրոնները հարձակումների թիրախում են. Չերնամորյան
Իսրայելի բոլոր հայաշատ կենտրոնները հարձակումների թիրախում են։ Այս մասին Panorama.am-ին հայտնել է իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Շատ խառն է ժամանակ չկա խոսելու, անդադար տագնապ է»,-ասաց Չերնամորյանը, որն այս պահին ռմբապաստարանում է։
Նա նշեց, որ կապ է պահպանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
«Շնորհակալություն, մենք լավ ենք, բոլորի հետ կապ ունեմ»,-ասաց նա՝ չկարողանալով պատասխանել այլ հարցերի։