Իրանը պնդում է, որ վնասազերծել է մոտ 200 ամերիկացի զինծառայողի
Լուսանկարը՝ Reuters-ի, կադրում՝ Բահրեյնը
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հրթիռային հարվածների հետևանքով Թեհրանը սպանել է առնվազն 200 ամերիկացի զինվորի։
«Զոհվել և վիրավորվել է առնվազն 200 զինծառայող», - Իրանի պետական «Թասնիմ» լրատվական գործակալությունը մեջբերել է ԻՀՊԿ-ի հայտարարությունը։