Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Սյունիքի մարզի դատախազությունը լավագույնն է ճանաչվել իր ցուցանիշներով. հայտնի են նաեւ երկրորդ եւ երրորդ հորիզոնականները զբաղեցրած ստորաբաժանումները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի մարտի 14-ին, Դատախազության կոլեգիայի ամփոփիչ նիստում, հայտարարել էր, որ տարեկան երկու անգամ (հուլիսի վերջին՝ կիսամյակային և փետրվարին` տարեկան) կատարվելու է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքի գնահատում՝

Գնահատումն իրականացվում է, ի թիվս այլնի, հիմք ընդունելով հետևյալ  չափանիշները՝

  • Պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը,
  • Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը,
  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը,
  • Ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը,
  • «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգի լրացվածության տոկոսը:

Գնահատման կարգն ու չափանիշները սահմանվել են ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, որի հիման վրա՝ 2026 թվականի փետրվարին ամփոփվել է մարզերի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների աշխատանքը:

Նշված չափանիշներով կատարված գնահատման հիման վրա՝ որոշվել են 2025 թվականի ընթացքում լավագույն ցուցանիշներն արձանագրած ստորաբաժանումները:

 
 

Այսպես, 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սյունիքի մարզի դատախազությունը, 2-րդ և 3-րդ հորիզոնականները հավասար միավորներով կիսել են Գեղարքունիքի մարզի դատախազությունն ու Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը, 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Լոռու մարզի դատախազությունը, 5-րդ հորիզոնականը զբաղեցրել է Արարատի մարզի դատախազությունը:

Մասնավորապես՝

  • Սյունիքի մարզի դատախազությունը, ի թիվս այլնի, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, պետությանն է վերադարձրել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ:
  • Գեղարքունիքի մարզում պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 144 միլիոն 703 հազար դրամ, Գավառ համայնքին է վերադարձվել 434 միլիոն 700 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 35 հա հողամաս, ինչպես նաև 69 միլիոն 727 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5.6 հա մակերեսով 4 հողամաս:
  • Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազների կողմից դատարան է հանձնվել 603 քրեական վարույթ՝ 645 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 404 քրեական վարույթ՝ 438 անձի վերաբերյալ), որոնցից ծանր և առանձնապես ծանր՝ 59 քրեական վարույթ՝ 74 անձի վերաբերյալ: Դատարաններում ավարտվել է 370 քրեական գործ՝ 381 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 204 քրեական գործ՝ 217 անձի վերաբերյալ), որոնցից օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռներով՝ 30 գործ՝ 32 անձի վերաբերյալ՝ ծանր հանցագործություններով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ առանձնապես ծանր հանցագործություններով: 2025 թվականին վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 56 միլիոն 467 հազար դրամը:
  • Լոռու մարզի դատախազության դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 770 քրեական վարույթ՝ 822 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 561 քրեական վարույթ՝ 604 անձի վերաբերյալ): 2025 թվականին դատարաններում ավարտվել է 587 քրեական գործ՝ 641 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ): Պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 71 միլիոն 892 հազար դրամը:
  • Արարատի մարզի դատախազության աշխատանքների արդյունքում, ի թիվս այլնի, 2025 թվականին Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով 5330 հա մակերեսով 65 հողատարածք և 5 այլ անշարժ գույք՝ մանկապարտեզի 2 մասնաշենք, 2 պուրակ և մշակույթի տուն: