ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում նիստ է եղել․ քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Ս․թ․ փետրվարի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ՀՀ իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհրդից։
Ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում աշխատանքներ են տարվում Հայաստանի վրա իրավիճակից բխող հնարավոր ազդեցությունների կառավարման ուղղությամբ։