Արաղչին Լավրովի հետ հեռախոսազրույց է ունեցել, շնորհակալություն հայտնել ՌԴ-ին՝ աջակցության համար
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Արաղչին զեկուցել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան հետ մղելու Իրանի գործողությունների մասին, որը կրկին խաթարել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ նիստ գումարելու մտադրության մասին, ասվում է հայտարարության մեջ։
Լավրովը, իր հերթին, դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա չհրահրված հարձակումը, որը խախտել է միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը և լիովին անտեսել տարածաշրջանային և համաշխարհային կայունության ու անվտանգության համար ծանր հետևանքները։
Ավելին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է Իրանի դեմ հարձակումները անհապաղ դադարեցնելու և կարգավորման դիվանագիտական միջոցներին վերադառնալու անհրաժեշտության մասին: Լավրովը նաև նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ օգնելու իրավիճակի խաղաղ լուծում գտնելուն: Արաղչին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի աջակցության համար: