Իսրայելը գրանցել է Իրանից հրթիռի ևս մեկ արձակում
Իսրայելի պաշտպանության ուժերը` Ցախալը հայտնել է, որ հայտնաբերել են Իրանից հրթիռի արձակման ևս մեկ դեպք և որսում են դրանք։
«Ցախալը հայտնաբերել է Իրանից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակված հրթիռներ... Իսրայելի ռազմաօդային ուժերը որսում են և հարվածներ են հասցնում», - ասվում է Ցախալի մամուլի ծառայության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Իսրայելի որոշ շրջաններում հնչում են օդային հարձակման ազդանշաններ ՝ Իրանի կողմից արձակված հրթիռների պատճառով։