Առավոտ կանուխ՝ Գայի պողոտա․ ճանապարհների մերկասառույցի պատճառով ավտոբուսները չեն կարողացել շարժվել (տեսանյութ)
Հայաստանի ողջ տարածքում տեղումներ են, շատ ավտոճանապարհներ անմխիթար վիճակում են՝ գրեթե անանցանելի, դժվարանցանելի։ Երևանում ճանապարհները նույնպես անմխիթար վիճակում են՝ պատված են մերկասառույցով։ Այդ մասին ահազանգում են քաղաքացիները։
«Առավոտ կանուխ․ Գայի պողոտա․ ճանապարհները հայելի են․ ավտոբուսները ստիպված կանգնել են»,- լրագրող Հրաչ Մկրտչյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: