Պայթյուն է տեղի ունեցել Մոսկվայում. կան վիրավորներ
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մոսկվայի Յուժնոյե Բուտովո շրջանի Կադիրով փողոցի բազմաբնակարան շենքում պայթյուն է որոտացել։
16-րդ հարկի բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կոտրվել են պատուհանները և վնասվել պատշգամբը, սակայն հրդեհ չի առաջացել, հայտնում են արտակարգ ծառայությունները։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ երկու մարդ վիրավորվել է և հոսպիտալացվել։
Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։