Կիմ Չեն Ընը և նրա դուստրը միասին կրակել են նոր դիպուկահար հրացաններից
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և նրա դուստրը փորձարկել են նորագույն դիպուկահար հրացանները՝ 10-ական կրակոցով, ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության հրապարակած լուսանկարների։
Գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը ուրբաթ օրը կուսակցության կենտրոնական կոմիտեի շտաբ-բնակարանում հանդիպել է առաջատար կադրերի և զինվորական հրամանատարների հետ և նրանց նվեր է հանձնել՝ նորագույն դիպուկահար հրացաններ։
Կիմ Չեն Ընը և պաշտոնյաները նախ զննել են հրացանները, ապա գնացել են հրաձգարան՝ դրանք փորձարկելու համար։ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ինքը մի քանի կրակոց է արձակել: Այնուհետև նրա դուստրը ևս կրակել է:
Կիմ Չեն Ընի դուստրը, ենթադրաբար, ծնվել է 2012-2013 թվականների միջև։