«Ես նրա հետ խաղեր չեմ խաղում». Զելենսկին խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ չեզոք տարածքում հանդիպելու իր պատրաստակամության մասին՝ ընդգծելով, որ բանակցությունները չպետք է տեղի ունենան ո՛չ Ռուսաստանում, ո՛չ էլ Բելառուսում։
«Ես կհրավիրեմ Պուտինին Կիև, բայց ինչո՞ւ։ Ես նրա հետ խաղեր չեմ խաղում և պատրաստ եմ հանդիպման։ Ես պատրաստ եմ զրույցի, բայց չեզոք հարթակում։ Միայն թե ո՛չ ռուսական, ո՛չ էլ բելառուսական։ Որովհետև նրանք դաշնակիցներ են այս պատերազմում։ Բելառուսը պասիվ ագրեսոր է, դա ճիշտ է։ Որովհետև մեզ վրա հարձակվել են Բելառուսի տարածքից», - նշել է նա Sky News-ին տված հարցազրույցում։
Զելենսկու խոսքով՝ ամերիկացիների համար դժվար է հասկանալ ռուսական մտածելակերպը՝ երբ են նրանք ստում և երբ են ասում ճշմարտությունը: