ԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
Մամուլ

«Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել». կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում, տուն «վերադարձել»... ութ ամիս անց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սերժը շատ աշխույժ էր, մի քիչ չարաճճի, բայց դրա հետ մեկտեղ՝ նաև կարգապահ։ Փոքրուց պատասխանատու էր։ Ընկերասեր ու ծնողասեր էր։ Այս բոլոր հատկանիշներն իր մեջ փոքրուց էին երևում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Սերժի մայրիկը։

Սերժը ծնունդով Վայոց ձորի Մալիշկա գյուղից է։ Այնտեղ է անցել նրա մանկությունը, հաճախել է դպրոց։ Երկրորդ դասարան էր Սերժը, երբ ընտանիքը տեղափոխվեց Երևան։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ տղան սիրել և ոգևորված սովորել է Մայրենի լեզուն, իսկ հետո արդեն՝ Հայոց պատմությունը։ «Նա իր ամեն բջիջով ընկալում էր պատմությունը։ Համաշխարհային պատմությունից իրեն ինչ հարց տայիր, նա կարող էր պատասխանել։ Դասընկերները միշտ ասում էին՝ Սերժն աննկարագրելի հիշողություն ունի: Անգամ փոքր դետալները հիշում էր։ Տարված էր պատմությամբ։ Երբ Վայոց ձորից Երևան էինք գալիս, աչքը Մասիս սարի կողմն էր։ Անգամ փոքր տարիքում ասում էր՝ այն կողմում մեր հողերն են։ Մի շրջան կար, երբ ցանկանում էինք երկրից մեկնել, բայց Սերժը կտրականապես դեմ էր։ Մեր մեկնելը չստացվեց, մնացինք Հայաստանում։ Դասղեկն է պատմում՝ Սերժը շունչ քաշեց, հանգստացավ. «Մենք չենք գնալու»։ Ու պարբերաբար կրկնում էր. «Ես ուրիշ տեղ ոչինչ չունեմ անելու, ոչ մի բան չեմ կարող անել»։ Իր ուսուցիչներն էլ էին միշտ ասում՝ ինչո՞ւ ենք մեր լավ երեխաներին տանում օտար երկրներ»։

Սերժը մասնակցել է պատմության օլիմպիադաների, պարգևատրվել է առաջին և երրորդ կարգի դիպլոմներով։ Մասնակցել է «Հայ ասպետ» հաղորդաշարին, «Մեր լեզուն մեր հայրենիքն է» ստեղծագործական մրցույթի հաղթող է։շ

Մայրիկն ասում է՝ որդին գերազանց առաջադիմությամբ ավարտեց դպրոցը և ընդունվեց Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին։ «Մեկ կիսամյակ է Սերժն ուսանող եղել, մեծ սիրով էր հաճախում դասերին։ Միշտ ասում էր՝ պետք է թուրքագետ դառնամ։ Անընդհատ պատմական ֆիլմեր, հաղորդումներ էր դիտում, ես էլ էի իր հետ դիտում դրանք։ Փոքրուց նաև ասում էր՝ երբ պետք է մեծանամ, բանակ գնամ»։

2019 թվականի հունվարի 10-ին է Սերժը զորակոչվել ժամկետային զինծառայության։ Ծառայել է Մեղրիում՝ Ագարակի զորամասում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Շատ հանգիստ էի իր համար։ Մեկ տարի ինն ամիս ծառայեց, եթե հաշվի առնենք մինչև պատերազմի սկսվելը։ Երբեք, գեթ մեկ օր չի տրտնջացել։ Միշտ հպարտությամբ է ծառայել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Մինչև հոկտեմբերի 3-ը իր հետ չեմ խոսել, զանգեր չկային։ Ամսի երեքին խոսեցինք։ Ինչոր աղմուկ էի լսում, անգամ կասեի, որ կրակոցներ, իրեն հարցրեցի, թե ինչ ձայներ են, գիտեի՝ Մեղրիում է, չգիտեի, որ արդեն կռվի դաշտում է, Սերժս արձագանքեց. «Մամա՛, ամեն ինչ տոչնի ա»։ Դա իր սիրելի բառն էր։ Ես էլ իրեն ասացի՝ ամեն դեպքում ուշադիր եղեք, իր միակ արձագանքն էր. «Մամա՛ ջան, դուք լավ եղեք, ամեն ինչ տոչնի ա, բա մենք ինչո՞ւ ենք այստեղ»։ Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ նա արդեն կռվի դաշտում է։ Չգիտեմ, թե որ օրն է տեղափոխվել մարտի դաշտ։ Ընկերն է հետո մեզ պատմել. ընկերոջ զենքը ծանր է եղել, Սերժս օգնել է, երկու կողմից վերցրել են զենքը, տեղափոխել։ Պատմում են, որ անգամ ծանր պահերին փորձել է ուրախ մնալ։ Սերժիս մեջ կայծ կար։ Ընկերն ասում է. «Իմ հետ պետք է Սերժը լիներ, բայց երբ զենքը տեղ հասցրեցինք, նա պայմանագրայինների հետ առաջ գնաց»։ Ականանետի հարվածից, ընկերոջ պատմելով, Սերժիս գլուխն է վնասվել։ Ու բոլոր տղաներով սկսել են Սերժի անունը բղավել, ընկերը հիշում է՝ բոլորը գոռում էին՝ մենակ ոչ Սերժը։ Շատ սիրված է եղել տղաս։ Իրեն ընկերները «ջիգյար» են կոչել»։

Սերժն անմահացել է հոկտեմբերի 5-ին Ջրականում։ «Մայրական սիրտս զգում էր, որ մի բան եղել է։ Շատ անհանգիստ էի։ Հոկտեմբերի 3-ից իր զանգերը դադարել էին։ Սերժս ասել էր. «Մա՛մ, մի անհանգստացեք, լինում է, որ հեռախոսը լիցքավորում չի ունենում, այդ պատճառով կարող եմ չզանգահարել»։ Ինձ հույս տալով՝ սպասում էի իր զանգին, բայց ամսի 8-ին հեռուստացույցով իր անունը ևս գրվեց։ Ութ ամիս անց նոր միայն Սերժիս գտանք։ Այդ ընթացքում ամենուր իրեն էինք փնտրում, ինչպես ասում են՝ հույսը վերջում է մարում, սպասում էինք իրեն։ Անընդհատ երազներով կարծես կապի մեջ լիներ ինձ հետ։ 2021 թվականի փետրվարին մեր 105 զինծառայողների մարմինները ադրբեջանական կողմը հանձնեց հայկականին, իմ Սերժը նրանց մեջ է եղել։ ԴՆԹ-ով հաստատվեց ինքնությունը մայիսին։ Երազներում ինձ մոտ էր գալիս, ասում՝ ինձ ուրիշ տեղ մի փնտրեք, ես Հայաստանում եմ։ Անգամ, երբ ԴՆԹ-ն հաստատվեց, ես դա էլ եմ զգացել»։

Ապրելու ուժի մասին։ «Այն հույսով եմ ապրում, որ Սերժս հիմա Տիրոջ կողքին է։ Եռաբլուր եմ գնում, նայում եմ մեր այդքան տղաներին ու մտածում՝ լավ, ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։ Բոլորի համար եմ ցավում, ոչ միայն իմ տղայի։ Սերժս կրտսեր եղբայր ունի։ Հաճախ էր ասում՝ չեմ ուզում ապերս ծառայի։ Ես երկու տարի էլ կծառայեմ, բայց նա թող չծառայի։ Փոքր տղաս չծառայեց, բայց ափսոս, որ այս գնով։

Իսկ մեզ Սերժիս անունը ուժ տվեց։ Սերժս պարտավորեցնում է՝ իրենից հետո պետք է ապրել։ Հանձնվելը հեշտ է։ Հաճախ եմ ասում, որ Տիրոջով եմ ապրել։ Երբ տղաս գալիս էր երազներիս, միշտ ասում էր. «Մամա՛ ջան, ես ավելի լավ տեղում եմ»։ Իհարկե, նաև կրտսեր որդիս դարձավ ուժ տվողը։

Սեպտեմբերյան պատերազմի նախօրյակին էլ երազումս տեսա Սերժիս։ Զինվորական համազգեստով էր, վազում էր ցեխերի միջով։ Կարծես գնար ինչ-որ մեկին պաշտպանելու։ Առավոտյան պատերազմի լուրը լսեցի։ Անգամ վերևից տղաս, կարծես, իր գործն է անում»։

Հ. Գ. - Ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերժ Մարգարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում