«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միասին կմասնակցեն առաջիկա ընտրություններին
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ստորագրել են համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է «ՀայաՔվեն»։
«Պատրաստակամ ենք մեկ ճակատով հանդես գալու առաջիկա համապետական ընտրություններում, հետևաբար` միավորում ենք մեր ջանքերը և հայտարարում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հետ երկարատև քաղաքական համագործակցություն հաստատելու և միասնաբար հանդես գալու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ։