Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Իրական խաղաղության հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է. Դավիթ Վարդանյանի հարցազրույցը France 24-ին

Բաքվում քսան տարվա ազատազրկման «դատապարտված» Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը:

Ստորև որոշ կրճատումներով ներկայացվում է հարցազրույցը թարգմանաբար.

France 24 - Հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ դատավճիռը չեք բողոքարկելու։ Դա այդպե՞ս է, եթե այո, կարո՞ղ եք ասել, թե ինչու։

Դավիթ Վարդանյան – Այո, այդպես է։ Հորս հետ հեռախոսով խորհրդակցելուց հետո որոշել ենք չբողոքարկել դատավճիռը Ադրբեջանում՝ հաշվի առնելով ադրբեջանական դատարանի կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը։ Ինչպես գիտեք, և սա նաև ընդգծել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, միայն այն փաստը, որ նրա պես քաղաքացիական անձը, որը երբեք չի զբաղեցրել զինվորական պաշտոն, դատվել է ռազմական տրիբունալում, հակասում է միջազգային բոլոր նորմերին։ Հորս միջազգային փաստաբանները չեն կարողացել նրա հետ շփվել երկուսուկես տարի՝ նախնական կալանքի ամբողջ ընթացքում, թույլ են տրվել միջազգային և հենց ադրբեջանական օրենքների բազմաթիվ այլ, կոպտագույն խախտումներ։ Այս ամենը վկայում է, որ տեղի ունեցածն իրական դատաքննություն չի եղել, այլ քաղաքական շոու՝ նախատեսված ներքին լսարանի և, հնարավոր է, նաև որոշ արտաքին դիտորդների համար։ Սա, անկասկած, արդար և օրինական դատավարություն չէր, ուստի հայրս հրաժարվել է մասնակցել դրան։

France 24 -Լսենք Ադրբեջանի նախագահին։ Նա այս ամսվա սկզբին խոսեց France24-ի հետ այս գործի մասին։ Այսպիսով, կարծես, մոտ ապագայում ներումներ չեն լինելու, եթե, իհարկե, դա պարզապես պարծենկոտություն չէ ։ Ի՞նչ կարծիքի եք:

Դավիթ Վարդանյան - Ակնհայտ է, որ մեզ խորապես մտահոգում են այդ խոսքերը {Նյուրնբերգի և ֆաշիզմի հետ համեմատությունը-խմբ}՝ հաշվի առնելով նաև այն, որ մայրս հրեական ծագում ունի և հիմա լսում է այդպիսի կոշտ մեղադրանքներ հորս հասցեին, ով, ինչպես գիտեք, մարդասեր է և, հավանաբար, տարածաշրջանի ամենահայտնի մարդասերը։ Ձեր հեռուստադիտողների համար կարծում եմ կարևոր կլինի նաև նշել, որ Ադրբեջանը մեղադրանքներ է հնչեցնում նաև «Ավրորա» նախաձեռնության հասցեին, որը մարդասիրական մրցանակ է և համահիմնադրվել ու նախաձեռնվել է ոչ միայն հորս, այլև այնպիսի ճանաչված մարդասերների կողմից, ինչպիսիք են երջանկահիշատակ Էլի Վիզելը, Վարդան Գրեգորյանը և այլք։ Ադրբեջանը ահա այս մրցանակը ստեղծած հիմնադրամն անվանում է ահաբեկչական կազմակերպություն։

Այնպես որ, սրանք շատ կոշտ և ուշադրության արժանի մեղադրանքներ են, որոնք չեն հիմնավորվել։ Մենք, իհարկե, հույս ունենք, որ այս հակամարտությունն ի վերջո կկարգավորվի։ Եվ, վերջին հաշվով, այն, ինչ մենք՝ և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը, և՛ բոլորը, ուզում ենք, դա տարածաշրջանում իրական և երկարատև խաղաղությունն է: Կարծում եմ, որ դրան հասնելու միակ ճանապարհը բոլոր պատանդների ազատ արձակումն է, նրանց տուն վերադարձնելը, երկրների միջև հարաբերությունների իրական կարգավորումն ու անցյալի բոլոր վերքերն ամոքելը։

France 24 - Եվ այնուամենայնիվ, եղել են ձեռքսեղմումներ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև, ուղիղ եթերում։ Մենք տեսանք ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը երկու երկրներ՝ դատավճռից առաջ, փետրվարի 10-ին։ Անցած շաբաթ երկու երկրների առաջնորդները ներկա էին Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի անդրանիկ միջոցառմանը։ Եվ Թրամփը երկուսին կոչ արեց ձեռք սեղմել Վաշինգտոնում անցկացված Խաղաղության խորհրդի միջոցառմանը։ Ինչպե՞ս կարձագանքեք։

Դավիթ Վարդանյան - Պետք է ձգտել այն ամենին, ինչը կօգնի միավորել երկրներն այդքան երկար արյունահեղությունից հետո։ Գնահատելի են Թրամփի վարչակազմի՝ տասնամյակներ տևած երկարատև հակամարտությունը լուծելուն ուղղված իրական ու էական ջանքերը։ Կարծում եմ՝ շատ կարևոր է նաև այն, ինչ նախագահ Թրամփը հայտարարեց օգոստոսի 8-ին, երբ վարչապետ Փաշինյանին ասաց, որ Բաքվում այդ պահին պահվում են 23 հայ քրիստոնյա պատանդներ, և նա կօգնի նաև այս հարցում։ Փոխնախագահ Վենսը Հայաստան և Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ բարձրացրել է այս հարցը, հաստատել է դա երկու առաջնորդների հետ իր հանդիպումների ժամանակ։ Կարծում եմ՝ Թրամփի վարչակազմը նույնպես հասկանում է, որ հարաբերությունների կարգավորման գործում շատ կարևոր է նաև պատանդների ազատ արձակումը։

Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան հասնել իրական և երկարատև խաղաղության։ Բայց առանց բարի կամքի, ստորագրված փաստաթուղթն ուղղակի թուղթ է։ Հավանաբար կհիշեք Նևիլ Չեմբերլենի հայտնի լուսանկարը․ թուղթը ոչինչ է, եթե չկան իրական և շոշափելի գործողություններ։

France 24 - Իսկ ի՞նչ կասեք Մոսկվայի մասին։ Մոսկվան որևէ ճնշում գործադրո՞ւմ է։ Ձեր հայրը ռուսական անձնագիր ունի։

Դավիթ Վարդանյան - Իրականում, հայրս Հայաստանի քաղաքացի է, և մյուս բոլոր հայ պատանդները միայն Հայաստանի քաղաքացիներ են։ Կարևոր հարց եք բարձրացնում․ ի վերջո Հայաստանի կառավարության հիմնարար պատասխանատվությունն ու պարտավորությունն է ապահովել այս բոլոր գերիների ազատ արձակումը։ Եվ խոսքը ոչ միայն հորս, այլև ապօրինի պահվող մյուս 18 հայ պատանդների, նաև անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելու մասին է։ Հուսով եմ, որ տարածաշրջանի կարևոր խաղացողներից որևէ մեկը կօգնի լուծել այս հարցը, բայց, վերջին հաշվով, Հայաստանի կառավարության գերագույն պատասխանատվությունն է ապահովել, որ իր քաղաքացիներն անվտանգ վերադառնան տուն։

France 24– Եվս մեկ հարց։ Վերջին շփման ժամանակ ի՞նչ է ասել Ձեր հայրը, ի՞նչ ուղերձ է փոխանցել ընտանիքին։

Դավիթ Վարդանյան - Գիտեք, չնայած բոլոր դժվարություններին, մարտահրավերներին և այն պայմաններին, որոնցում նա հայտնվել է վերջին 860 օրերի ընթացքում, նա շարունակում է շատ լավատես լինել։ Նա միշտ մեզ ասում է, որ չկորցնենք հույսը, հավատարիմ մնանք մեր սկզբունքներին։ Նա հենց դա է անում, չնայած բոլոր այն ճնշումներին, որոնց նա բախվել և բախվում է։ Այդ դժվարությունների բեռի տակ հեշտ է հրաժարվել համոզմունքից, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համագոյակցեն իրապես երկարատև խաղաղության պայմաններում, որը հիմնված կլինի փոխադարձ հարգանքի վրա։ Բայց հայրս հավատարիմ է իր սկզբունքներին և կոչ է անում մեզ ևս չտրվել վախին և շարունակել պաշտպանել ճշմարտությունը` չնայած այն ամենին, ինչ տեղի է ունենում, ու անկախ նրանից, թե որքան դժվար է։ Նա շարունակում է լավատես լինել, ոչ մեկի նկատմամբ որևէ զայրույթ չի տածում, և անկեղծորեն հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան, որպես հարևաններ, գտնել համագոյակցելու ձև։