Ռուսաստանը չի հաղթում. Զելենսկի
Sky News-ին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի տարածքները անմիջապես վերադարձնելը անհնար է, բայց Ռուսաստանը նույնպես չի կարող հասնել լիակատար հաղթանակի։
«Այսօր ամբողջ հողերի վերադարձի մասին խոսելը շատ դժվար է և կհանգեցնի զգալի կորուստների։ Բայց լավ է, որ Ռուսաստանը չի կարող դա անել մարտադաշտում՝ նրանք չեն հաղթում, իսկ մենք չենք պարտվում», - նշել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ ուկրաինական քաղաքների, ինչպիսիք են Սլավյանսկը և Կրամատորսկը, զիջելը կնշանակեր քաղաքացիներին թողնել օկուպացիայի տակ, որտեղ նրանց կարող են սպանել, զորակոչել ռազմաճակատ կամ բանտարկել, ինչպես արդեն տեղի է ունեցել Լուգանսկում, Դոնեցկում և Ղրիմում։ Զելենսկին Դոնբասի հանձնումը անվանել է երկրի համար կարմիր գիծ։