ԱՄՆ-ն Իսրայելից տարհանում է դիվանագետներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը թույլատրել է Իսրայելից ԱՄՆ դեսպանատան ոչ կարևոր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մեկնումը:
Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված հայտարարության մեջ։
«Փետրվարի 27-ին Պետդեպարտամենտը թույլատրել է Իսրայելում ԱՄՆ դեսպանատան ոչ կարևոր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մեկնումը՝ անվտանգության բարձրացված ռիսկերի պատճառով», - ասվում է հայտարարության մեջ։