Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

Սպասելով «մոլդովական սցենարին»

Իշխանությունը բաց տեքստով ասում է. «թույլ չեմ տալու՝ այլ ուժեր ԱԺ-ում մեծամասնություն կազմեն»։ Քաղաքական-հանրային ակտիվը լուրջ դեմքով արձագանքում է. «կրկնելու են մոլդովական սցենարը»։

Բա հետո՞։

Իշխանությունն այլ ուժերին մեծամասնություն թույլ չտալու օրինական մեկ տարբերակ ունի. եթե ինքը օրինական ճանապարհով հավաքի մեծամասնություն։ Ակնհայտ է, որ չի կարողանալու։ Տապալել է նաև պրոքսի ուժեր աճեցնելու-անցկացնելու և նրանց հետ դաշինք կազմելու տարբերակը։ Մնաց մյուս «գործիքակազմը»՝ բռնել, գործ հարուցել, չգրանցել, սպառնալ ու այլ նման բաներ։

Իշխանությունը շատ լավ գիտի, որ ստվերային որևէ պայմանավորվածություն  սառույցի վրա գրված բան է։ Ամեն ինչ որոշելու է երկրի մթնոլորտը. եթե մթնոլորտը փոխված լինի, որևէ պայմանավորվածություն չի գործելու։ Հենց դրա համար էլ իշխանությունն առանձնապես ջանք չի թափում որևէ մեկի հետ նախնական որևէ բան պայմանավորվելու համար։

Հակաիշխանական ճամբարում  պիտի սկսեն ավելի լրջորեն մոտենալ հնարավոր զարգացումներին։ Կրկնել, թե մոլդովական սցենար է լինելու և շարունակել հանդարտ քարոզարշավը, մի քիչ լուրջ չէ։

Նախ պետք է սկսել խորությամբ հասկանալ, թե վերջը ի՞նչ է այդ մոլդովական սցենարը, հասկանալ դրա էությունն ու տեխնոլոգիական լուծումները։ Պետք է գիտակցել, որ իշխանությունները հանուն իրենց վերարտադրության գնալու են հնարավոր բոլոր անսպասելի քայլերին և կոշտ սցենարներին։ Պետք է հաշվարկել կոնտր-քայլերն ու հակազդեցության սցենարները։ Իսկ դրանք կան։

Կա՞ արդյոք հաշվարկ-վերլուծություն, թե ի´նչ առանձնահատկություններ ունի հայկական «մոլդովական սցենարը»։ Ի՞նչ տարբերակներ կան, ամեն տարբերակն ի՞նչ ռիսկեր է պարունակում (այդ թվում՝ իշխանության համար), և այլն։ Վստահ չեմ։

Ավելին, այսօրվա ներընդդիմադիր խաղի կանոններն ու բարքերը տեսնելով, չի բացառվում, որ որոշ ուժեր լուռ ողջունեն այս կամ այն ընդդիմադիր ուժի հանղեպ անօրինականությունները։ Նայած՝ ով ինչ խնդիր է դնում։

 

Եթե  կա պատրանք, թե Հայաստանում մոլդովական սցենարի դեպքում Մոսկվայից կլինի ինչ-որ աջակցություն կամ ռեակցիա, ապա արժի հիշել նույն  Մոլդովայի օրինակը. Մոսկվան շատ հանգիստ ընդունեց իրողությունը, և ոչինչ չկատարվեց։ Նույն կերպ կատեգորիկ սխալ է պնդել, թե այս իշխանությունը ի´նչ այլանդակություն էլ անի, Արևմուտքը աչք է փակելու։ Դա այդպես չէ, և կա աշխատանքի հսկայական ծավալ, որը պետք է անել այս ուղղությամբ։ Մնացածը սովորական ինքնաարդարացում է՝ սեփական չարածի պատճառով։

Ասել, թե պլան B չկա, նշանակում է ասել՝ արեք ինչ ուզում եք։ Ասել՝ ա՜յ, եթե էսինչ ուժը չմասնակցեր ընտրություններին, ավելի լավ կլիներ, նեղ-մերկանտիլ մտածողություն է։ Ասել, թե չպետք է ձայն փոշիացնել, բայց համախմբման համար ոչ մի քայլ չանել, անհասկանալի է։

Կոպիտ սխալ է՝ ընտրական պրոցեսին նայել միայն ֆավորիտների աչքերով կամ շահերով։ Կան զգալի թվով գործիչներ՝ քաղաքական-հանրային, զգալի թվով անհատներ՝ ազդեցիկ, ազնիվ, միավորներ, որոնք չունեն ինքնուրույն շեմ հաղթահարելու ռեսուրս կամ դժվարանում են գտնել իրենց ակտիվ մասնակցության ձևը, բայց որոնք կարող են ազդել հանրային կարծիքի վրա։ Եթե ընդդիմադիր ֆավորիտները պրոցեսին նայեն իրենց թվացյալ ֆավորիտ դիրքերից, ապա շատ արագ դառնալու են կապույտ սկուտեղի վրա մատուցված թիրախ իշխանության համար։ Ընդդիմադիր դաշտը պիտի պատրաստ լինել բոլորին ներգրավել պայքարում՝ հնարավոր «մոլդովական սցենարի» զարգացման դեպքում։ Բոլորին՝ ֆավորիտ, չֆավորիտ, մասնակցող-չմասնակցող, բոլոր ակտիվ շրջանակներին, օր օրի ակտիվացող հասարակությանը պետք է պատրաստել իշխանության որևէ անօրինական սցենարի դեմ պայքարելու։ Մեծ հաշվով, իշխանության անօրինականությունների դեմն առնելու մեկ տարբերակ կա՝ հանրային մթնոլորտի փոփոխություն և տեխնոլոգիապես գրագետ աշխատանք։

Խնդիրը շատ ավելի կարևոր է, քան սեփական նեղ հաշվարկները՝ հանուն ակնկալվող մանդատների քանակի։ Սրանք երկու տարբեր խնդիրներ են՝ հանրային համախմբման բոլորովին տարբեր պոտենցիալներով։

Համբերությունը լուրջ գործերում, իհարկե, վճռորոշ գործոն է։ Բայց դա այլ համբերության մասին է՝ իմաստավորված։ Լրիվ այլ բան է, երբ համբերատար կերպով սպասում ես, որ քո հանդեպ պիտի, ասենք, «մոլդովական սցենար» կիրառվի։ Կան իրավիճակներ, երբ գրագետ անհամբերությունն ավելի արժեքավոր է։ Սա ենթադրում է՝ հաշվարկել սցենարներ, ունենալ պահեստային տարբերակներ, կանխարգելիչ քայլերով  խափանել ակնհայտ սցենարները, լինել ավելի ճկուն, լինել ավելի ազնիվ և այլն։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ