Ադրբեջանը դիտավորյալ է խփել շտապօգնության մեքենային
ԼՂ նախագահի մամուլի խոսնակ ԴավիթԲաբայանը newspress.am-ին փոխանցեց, որ Ադրբեջանական կողմը երեկ հայկական շտապօգնության մեքենա է ոչնչացրել, բարեբախտաբար անձնակազմը մեջը չի եղել:
«Անօդաչու թռչող սարքը եղել է այնտեղ, տվել է համապատասխան սիգնալը, և նրանք խփել են։ Իրենք գիտեին, որ դա շտապօգնության մեքենա է, և դիտավորյալ խփել են, հույս ունենալով , որ այնտեղ կլինեն վիրավորներ և ավելի շատ զոհ կլինի։ Իրենք տեսնում էին, որ դա ռազմական մեքենա չէ, այն առանձնանում է իր տարբերանշանով, գույներով: Ադրբեջանը իր այս քայլով խախտել է Ժնևյան կոնվենցիան», – ասաց Բաբայանը։