«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԹրամփի ճնշման ներքո Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածներըԱրծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամՓաշինյանի հայտարարությունները նոր Սահմանադրության մասին վկայում են քաղաքական փակուղու մասինԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդըԳևորգ Թամամյանը կարող է հայտնվել ԱՀԿ գլխավոր տնօրենի ընտրության եզրափակիչ եռյակումՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԵս չեմ ուզում ասել պատվերով սարքված՝ խուսափում եմ... Արծվիկ Մինասյանը՝ եղբորն առաջադրված մեղադրանքի մասինԿոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԱԺ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություները Մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնի միասնական թեկնածու առաջադրել են Արծվիկ ՄինասյանինԾաղկաձորում հանգստացողին ասում են՝ հյուրանոցից դուրս արեք՝ 2 պարսիկ ուզել են Ծառուկյանին խաբեն, իսկ Վելնեսում լողացողին ասում են՝ դուրս արի լողավազանից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել․ Ղազարյանը հեգնեց (տեսանյութ)«Կանաչ» էներգետիկան կարող է դառնալ Հայաստանի հետ խաղաղության ռազմավարnւթյան մաս. ՀաջիևԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանըԿրեմլն արձագանքել է տարածքային հարցի շուրջ Զելենսկու ուղերձներին
Շվեդիայում բացահայտվել են Բադալյանների VBET-ի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման համակարգի խախտումներ
Ավինյանի հերթական շոուն. նա աղբահանություն է իրականացնում (տեսանյութ)«Ցայտնոտ»-ը դարձավ «ցայտոտն». ՔՊ-ական պատգամավորի լեզվական «վրիպակ»-ը՝ ԱԺ-ումԱլյոշկիում սկսվել է քաղաքից հեռանալ ցանկացող բնակիչների տարհանումըԴատախազությունը ՀԿԵ-ի վերաբերյալ դիմումը վարույթ է ընդունել թերևս Փաշինյանի հետ համաձայնեցնելով. Հակոբ Բադալյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոցՎրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացը. ԿոբախիձեԴատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրվարույթ հարուցելու պահանջով դիմումինՂարաբաղի հարցը անգլիացիները կլուծեն. թուրք պաշտոնյաի սկանդալային պատմությունը 2007 թվականի մասինՈւսուցիչների դրույքաչափը կարող է բարձրացվել մինչև 300 հազար դրամ․ նախագիծԴեղերի ոլորտում շատ լուրջ խնդիրներ ունենք. Տիգրան ԱբրահամյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներՊիջակս չեմ նետում, դնում եմ ամբիոնին, որ չկեղտոտվի. Սարիկ Մինասյանը՝ ԱԺ ծեծկռտուքի ժամանակ պիջակը Ռուբինյանի սեղանին դնելու մասին
«Գորիս» ԲԿ-ում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել, բայց պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդար տեսնել
Արշակ Սրբազանը զրպարտության հայց է ներկայացրել նախկին հոգևորական Ստեփան Ասատրյանի դեմ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել «Հիդրոշինարարների» զբոսայգու ամբողջ տարածքը՝ 10000 քմ մակերեսով․ Փաշինյան
Մոսկվան այլևս չի թաքցնում դժգոհությունը․ հայ-ռուսական հարաբերությունները նոր լարվածության փուլում
Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Զապորոժիեին ու Բրյանսկին. կան զոհեր«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալԽաղաղության պայմանագրի տեքստը պատրաստվել է հենց Ադրբեջանում. Հիքմեթ ՀաջիևՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամՊԵԿ-ը հիշեցնում է՝ նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն էԹուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. ադրբեջանագետՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալը և մի շարք փրկարարներ պարգևատրվել են հուշամեդալներովՀոկտեմբերի 31–ին Երևանի որոշ փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինենԱԱ. Արսեն Հարությունյանը դուրս մնաց պայքարիցԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներըԻտալիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի նոր ալիքԿաթողիկոսի և եպիսկոպոսների գործով դատական նիստը հետաձգվել էՓոխվարչապետը կարևորել է վիզաների ազատականացման գործընթացը՝ որպես ԵՄ կապի ընդլայնման ուղղություն
Տեսանյութ

ՆԳՆ պաշտոնյան ծառայողական դիրքն օգտագործել է քարոզչության համար՝ գովերգելով Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը․ ՆԳՆ-ից արձագանք չկա

Գործող իշխանությունն այնքան նեղն է ընկել, որ մտածել է հերթական մանիպուլյացիան․ յուրայինների ու պաշտոնյաների հետ կազմակերպում է իբր պատահական հարցախույզներ, որպեսզի կարծիք ձևավորի հասարակության շրջանում՝ համոզելով, որ ամեն ինչ կարգին է, և ժողովուրդը սիրում է  Նիկոլ Փաշինյանին։

Այս համատեքստում, իշխանական շահերն սպասարկող լրատվամիջոցներից մեկը հարցախույզ է կազմակերպել փողոցում, որի ժամանակ, իբր շատ պատահական, հարց է ուղղել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության  ֆինանսաբյուջետային վարչության պետ Վարդան Պետրոսյանին։ 

Նա, առանց ներկայացնելու իր պաշտոնը, սկսել է գովել գործող իշխանության բռնած քաղաքականությունն ու հայտարարել է, որ ընտրելու է Նիկոլ Փաշինյանին։

Դիցուք, լրագրողը եղել է սկսնակ և անմիջապես չի ճանաչել այս պաշտոնյային, իսկ եթե անգամ ճանաչել է, ապա գուցե հարցն ուղղելով նրան, չի իմացել, որ իրավական առումով ՆԳՆ պաշտոնյան իրավունք չունի հայտնել քաղաքական տեսակետ։

Իսկ պաշտոնյան՝ ինքը, չգիտե՞ր, որ այդ պահին իր արտահայտած տեսակետը կարող է դիտարկվել որպես պաշտոնի չարաշահում, իր կարծիքով ազդելու և ճնշում գործադրելու միջոց։

Այս հարցի պարզաբանման ակնկալիքով NEWSPRESS.am-ը փորձեց կապ հաստատել ՆԳՆ խոսնակի հետ, սակայն վերջինս անհասանելի էր։

Իհարկե, մենք դեռ կսպասենք, թե ինչպես կարձագանքեն ՆԳՆ-ից, սակայն, հաշվի առնելով մի շարք իրավական  նորմեր, չենք կարող չասել, որ այս պաշտոնյանի կողմից արվածն անօրինական է։

Հարկ է նշել, որ իրավական պարտադիր նորմ չկա, որ փողոցում կարծիք հայտնելիս պարտադիր նա ներկայանար։ Սակայն, եթե նա չի ներկայանում, բայց ակնհայտ է, որ պաշտոնյա է և արտահայտվում է քաղաքական հարցում, կարող է առաջանալ էթիկական խնդիր։

Գործում են Ընտրական օրենսգիրք, Քաղաքացիական ծառայության մասին օրենք, որտեղ ամրագրված նորմերը պահանջում են, որ պետական ծառայողները՝

  • չօգտագործեն իրենց ծառայողական դիրքը նախընտրական քարոզչության համար,

  • չստեղծեն վարչական ճնշման կամ ազդեցության միջավայր,

  • պահպանեն քաղաքական չեզոքություն 

Եթե տվյալ անձը հարցազրույց է տալիս որպես «ֆինանսաբյուջետային վարչության պետ» և հստակ ասում է, որ ընտրելու է գործող իշխանության թեկնածուին, դա կարող է գնահատվել որպես քաղաքական դիրքորոշման հրապարակային արտահայտում պաշտոնական դիրքով։

Իհարկե, եթե նա պարզապես փողոցում, առանց պաշտոնը հիշատակելու, ասում է իր ընտրության մասին՝ իրավական խախտում կարող է չլինել, բայց այստեղ կա երկրորդ շերտը՝ իրական ազդեցության հարցը։

Եթե նա այդ պահին անգամ օրենք չի խախտում, քանի որ չի ներկայացել ի պաշտոնե, ապա դա չի նշանակում, որ նրան չեն ճանաչում ու չեն ընկալում որպես ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյա։ Ու այս դեպքում նման պաշտոն զբաղեցնող անձի խոսքը․

  • կարող է ընկալվել որպես ուղերձ ենթականերին,

  • կարող է ստեղծել «ցանկալի ընտրության» մասին մթնոլորտ,

  • կարող է դիտվել որպես ոչ ուղղակի ազդեցություն վարչական համակարգի ներսում։

Օրենքն արգելում է ուղղակի վարչական ռեսուրսի օգտագործումը, բայց «անուղղակի ազդեցության» հարցը հիմնականում էթիկական և վարչական մշակույթի խնդիր է։

Միևնույն ժամանակ, Ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ 

  • Պետական և համայնքային ծառայողները չպետք է ծառայողական դիրքը օգտագործեն քարոզչության համար։

  • առաջացնել էթիկական խնդիր։

Հարկ է ընդգծել նաև, որ նման իրավիճակում համապատասխան ընթացակարգով կարող է քննություն սկսվել (օրինակ՝ ծառայողական վարույթի կամ ԿԸՀ-ի մակարդակով)։

Անգամ, եթե խոսքը քաղաքացիական ծառայողի մասին է, կիրառվում է Քաղաքացիական ծառայության մասին օրենքը՝  ծառայողական (կարգապահական) վարույթ սկսելու համար։

Ի դեպ, նման դեպքերում, որպես պատիժ սահմանվում է

    • Զգուշացում

    • Խիստ նկատողություն

    • Պաշտոնից ազատում (ծանր կամ կրկնվող խախտման դեպքում)

Իսկ եթե ՆԳՆ այս ամենը թողնի անհետևանք, ապա կարելի է մտածել նաև, որ ՆԳ Նախարարը ողջունում ու խրախուսում է իր քթի տակ տեղի ունեցող այս անօրինական քայլը։

Արմինե Մկրտումյան