Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Հասարակություն

«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

Կոռուպցիոն խայտառակությունից դեռևս ուշքի չեկած՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում։ Ակադեմիայի նախագահությունում նիստի մասնակիցները՝ հիմնականում պատկառելի տարիքի «ակադեմիկոսներ», հայտնվել են բավականին անհարմար իրավիճակում. տեսախցիկը նիստի անդամների մեծ մասին ֆիքսել է ուղղակի քնած. ըստ երևույթին՝ միջոցառումը «մահացու ձանձրալի» է եղել։ Քնել էին կուշտ ու խաղաղ։ Չէ՞ որ կոռուպցիոն սխեմաներն արդեն ձևավորված են, պատմությունը՝ կեղծված, գիտությունը՝ զրոյական մակարդակի հասցված, իսկ ամոթը՝ հավերժ ապահովված։ Առաքելությունն իրականացված է։

Կոռուպցիայով (միա՞յն) ախտահարված գիտությունն Ադրբեջանում

Հատկապես վերջին երեք տարիներին Ադրբեջանի Գիտությունների ակադեմիան պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Զարմանալի զուգադիպությամբ ակադեմիայի երեք նախագահներին երեք տարի անընդմեջ մեղադրում են կոռուպցիայի, հովանավորչության, յուրացումների մեջ։ Սա պարզապես մեղադրանքների շարք չէ, այլ՝ Ադրբեջանի գիտության իրական պատկերը։

Minval.az լրատվական կայքին նախկինում երբեմն հաջողվում էր դիպուկ և ճշգրիտ նյութեր հրապարակել։ Դեռևս 2013 թվականին «Minval.az»-ը ճշգրիտ բնութագրել էր ադրբեջանական գիտությունը՝ որպես «կոռուպցիայով վարակված»։ Ժամանակը ցույց տվեց, որ այդ գնահատականը լիովին համապատասխանում է իրականությանը։

Գիտությունն ակադեմիայի նախագահի դստեր «բարօրության» համար

2025 թվականի հոկտեմբերին կոռուպցիոն նոր սկանդալ բռնկվեց ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլիի դստեր՝ Գյունայ Մասիմովայի անվան շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ Գերմանիայում Գյունայ Մասիմովայից գողացել էին միլիոն դոլարների և եվրոների հասնող կանխիկ գումար, ինչպես նաև՝ ադամանդներ և թանկարժեք զարդեր։ Մասիմովային պատկանող սեյֆում, ըստ հաղորդումների, պահվում էին 790 000 ԱՄՆ դոլար և 330 000 եվրո կանխիկ գումար, ադամանդներ, զարդեր։

Փողերի և արժեքավոր իրերի ծագումը պարզելու նպատակով Նյուրնբերգում հետաքննություն էր սկսվել։ Ակադեմիայի նախագահի դուստրը, չսպասելով արդյունքներին, լքել էր Գերմանիան, ավելի ճիշտ՝ փախել։ Գերմանիայում բնակության իրավունք նա ստացել էր շինծու ամուսնության վկայականի միջոցով և Բեռլինի Քուռֆյուռշթենդամ (Kurfürstendamm) փողոցում ձեռք էր բերել առանձնատուն և բնակարան՝ մոտ 1 միլիոն եվրո արժողությամբ։ Թվում էր, թե Մասիմովայի կյանքը բավական հաջող էր դասավորվել, սակայն, ինչպես ասում են, դժբախտությունը մենակ չի գալիս․ բավական չէ՝ գումարն էին գողացել, հետն էլ՝ հետաքննություն, խայտառակություն ու հարկադրված փախուստ։

Ավելի ուշ ակադեմիայի նախագահը մասամբ հերքել էր այս տեղեկությունները, սակայն, ընդգծենք, որ խնդրել էր իր անունը չհիշատակել տվյալ միջադեպի հետ կապված (դստեր անունը կարելի է, իրենը՝ ոչ)։

Երեք նախագահ՝ կոռուպցիոն մեկ համակարգ

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի վերջին դատական գործընթացների մեջ միաժամանակ ներգրավվել են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի երեք նախագահներ՝ գործող նախագահ Իսա Հաբիբբեյլին, ինչպես նաև՝ նախկին ղեկավարներ Ռամիզ Մեհդիևը և Աքիֆ Ալիզադեն։

Զարմանալի զուգադիպությամբ դեռևս 2024 թվականի հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունն ակադեմիայի ղեկավարության դեմ քրեական գործ էր հարուցել՝ հիմնվելով 2022–2023 թվականների աուդիտորական ստուգումների վրա։ 2019–2022 թվականներին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահն էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը։ Ակադեմիայի գործերի փաստացի կառավարումը 2021 թվականից, ըստ հաղորդումների, իրականացրել է նրա փեսայի եղբայրը՝ Ֆիքրետ Ալիևը։

Յուրացումների մեխանիզմներն Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայում պարզունակ, սակայն արդյունավետ

Փողերի լվացման սխեմաները հայտնի են բոլորին․

վերանորոգման և շինարարական աշխատանքներ․ կատարված աշխատանքների ծավալների կեղծում և նախահաշիվների ուռճացում,
կեղծ ծառայություններ․ պայմանագրերի կնքում այնպիսի ծառայությունների համար, որոնք փաստացի չեն մատուցվել,
գնումներ․ սարքավորումների ձեռքբերում շուկայական արժեքներից անհամեմատ բարձր գներով։

Ադրբեջանական գիտության կոռուպցիոն համակարգին բնորոշ են․

համակարգային հովանավորչությունն ու «մեռած հոգիները» (վառ օրինակ՝ Շամախիի աստղաֆիզիկական աստղադիտարանը),
հովանավորչություն՝ ղեկավար կազմի ազգականների և մտերիմների նշանակումը վարչական առանցքային պաշտոններում (Մեհդիևի փեսայի եղբոր օրինակը),
ոչ պրոֆեսիոնալ կադրերի հավաքագրում․ գիտական համապատասխան որակավորում չունեցող անձանց աշխատանքի ընդունում, որն էլ ավելի է խորացնում ոլորտի ողբալի վիճակը։

Եզրակացություն

Ադրբեջանական գիտությունը վերջին տասնամյակներում թաղված է կոռուպցիայի, խարդախության, միջոցների յուրացման և անբարեխիղճ գործունեության մեջ։ Ակնհայտ է դառնում, որ նման «գիտնականները» ոչնչի ունակ չեն՝ բացի հարևան ժողովուրդների պատմության և մշակույթի խեղաթյուրումից։ «Ակադեմիական նման էլիտայից» ավելին ակնկալելը դժվար է։

Ի սրտե խորհուրդ ենք տալիս՝ ցրե՛ք այս «ննջող ծերակույտը»՝ իր կոռումպացված ղեկավարությամբ, ու կեղծ գիտնականների փոխարեն հավաքե՛ք ազնիվ, պատասխանատու ու պրոֆեսիոնալ կադրեր։ Այդ դեպքում ադրբեջանական գիտությունը գուցե չնույնացվի տարիներ շարունակ իր անվան հետ կապվող կեղծիքների, կոռուպցիայի, հանցավոր այլ բնորոշումների հետ, ինչի մասին, ինչպես փաստվեց, վկայում են անգամ ադրբեջանական լրատվամիջոցները։