Հարցը չի վերաբերվում օրակարգին. Ռուբինյանը չարձագանքեց Էդգար Ղազարյանի հարցին (տեսանյութ)Պատգամավորին դահլիճից Ձեր դուրս շպրտելու մեխանիզմը ո՞նց եք պատկերացնում. Ղազարյանը՝ Ռուբինյանին (տեսանյութ)«Զատիկ»-ի դաստիարակը բռնության է ենթարկել անչափահաս սանին, ոտքերով հարվածել գլխին ու մարմնին․ գործն ուղարկվել է դատախազինՓաշինյանը չի հասկացել Թումանյանի «Կիկոսի մահը» հեքիաթի բուն իմաստը. Մարուքյան
Սիփանիկի գյուղապետն ու որդին ձերբակալվել են
Ռուսաստանը հայտարարել է Խերսոնի ուղղությամբ հրադադարի ռեժիմ սահմանելու մասին. ՌԴ ՊՆԿախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»«Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարանՄինչև ժամը 17:00-ը լույս չի լինի մի շարք հասցեներումՀարի Քեյնը դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր210 մլն դրամ, 300 հազար դոլար, 100 հազար եվրո․ ի՞նչ ունեցվածքով վերընտրվեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը․ «Ժողովուրդ»
Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Շիրակի փողոցում՝ ազգականների միջև. կա զnհ
ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ»ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը. «Հրապարակ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները ԱԺ բակում հարգանքի տուրք մատուցեցին «հոկտեմբերի 27»-ի զnhերի հիշատակինՊապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»
Հոկտեմբերի 27-ի գործով նոր քննչական գործողություններ են կատարվել․ Դատախազություն
Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Թաթոյանն ընդհատակ է անցել. «Հրապարակ»6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»Սերբիայում ցուցարարները ներխուժել են հեռուստաալիքի տաղավարԶինկոմ է կալանավորվել. «Հրապարակ»Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Ոստիկանությունը կանխել է Թբիլիսիի դպրոցներից մեկի վրա պլանավորված հարձակումըԱԳ փոխնախարարը կարևորել է մարդու իրավունքների, կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունըԹշնամու տեղապահներն այդպիսին են՝ անթաքույց, տմարդ, անհայրենիք, անսրբություն, անպատիվ․ ԳալստյանՀայաստանը և Չեխիան քննարկել են ջրային ոլորտում համագործակցության հնարավորություններըԱԳ փոխնախարարը կարևորել է գիտության դերը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության պահպանության գործումԿԲ-ն բարձրացրել է կապիտալի հակացիկլիկ բուֆերի չափը՝ սահմանելով այն 2.25%Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ ԲաբայանըԻրանի նախագահը ժամանել է Մոսկվա․ ինչ է սպասվումՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ժամանել է ՀայաստանԿԲ նախագահը COP17-ի շրջանակում քննարկել է ֆինանսական համակարգում կենսաբազմազանության ռիսկերըԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում ենՀորմուզի նեղուցով պարարտանյութերի մատակարարումների ծավալները կրճատվել են՝ հասնելով զրոյիԵրևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա վիրավորՄաթևոսյանը IUCN-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Երևանում կառույցի գրասենյակ հիմնելու հարցըԵրեխաների տաղանդները զարգացնելը երկու ծնողի ամբողջական ներգրավվածությունն է պահանջում. Քերոբյան«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների ընթացքում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտումՈրքան արժե տավարի միսը Հայաստանում՝ տարածաշրջանի մյուս երկրների համեմատՈրոնք են Հայաստանում արդյունաբերական արտադրության ծավալի աճի տեմպերը՝ ԵԱՏՄ մյուս երկրների համեմատՀայաստանը մշակում է թեմատիկ պարտատոմսերի թողարկման համապարփակ շրջանակ․ Ֆինանսաների նախարարԽաչատրյանն ու ՀԲ փոխնախագահը քննարկել են կանաչ ֆինանսավորման և կլիմայական ծրագրերի հարցըՓեզեշքիան․ Իրանը կշարունակի զարգացնել միջուկային ծրագիրը
Տնտեսություն

Կենսաթոշակների բարձրացման ոդիսականը և պահի լրջությունը․ Միքայել Մելքումյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամ Միքայել Մելքումյանը գրել է.

««Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակում ներկայացնում եմ մեր հասարակության հարյուր հազարավոր ներկայացուցիչների համար թերևս ամենակարևոր սոցիալական խնդիրը՝ կենսաթոշակների և նպաստների անբավարար լինելու հանգամանքը, որը ոչ միայն մտահոգում է այսօր, այլև սպառնում է վաղվա սոցիալական կայունությանը։ Այս խնդիրը պահանջում է համակողմանի և խորքային վերլուծություն, ինչպես նաև երկարաժամկետ լուծումներ, որոնք կունենան իրական ազդեցություն մեր հայրենակից թոշակառուների կենսամակարդակի վրա։

Երեկ իշխանության կողմից հայտարարվեց, որ ս/թ ապրիլի 1-ից ցածր թոշակ ստացող մեր համաքաղաքացիների կենսաթոշակը կբարձրանա 10 հազ. դրամով, իսկ միջին և բարձր թոշակ ստացողներինը կավելանա ավելի քիչ։ Թոշակների բարձրացման հիմքում, ըստ հայտարարության, դրված է սպասվածից ավելի մեծ տնտեսական աճը։

Նշենք, որ 2025թ. պաշտոնական տվյալներով ՀՀ ՀՆԱ-ի աճը կազմել է 7,2 տոկոս՝ նախատեսվածի 5,6%-ի փոխարեն։ Այսպիսով, սպասվածից ավելի աճը կազմում է 1,6 տոկոս։

Ի՞նչ գումար է կազմում 1,6 տոկոսի աճը: Մոտավոր հաշվարկներով դա կազմում է 25–40 մլրդ դրամ։ Այս գումարով կարելի է բարձրացնել բոլոր թոշակառուների թոշակը 5 հազար դրամով, իսկ 40 մլրդ դրամով հնարավոր է բարձրացնել 330 հազար քաղաքացու թոշակը՝ 10 հազար դրամով։

Այսպիսով, մեր կենսաթոշակառուների շուրջ կեսի թոշակները կբարձրանան 10 հազար դրամով։ Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին, որը կազմում է 83 հազար դրամ։ Արդյունքում 100 հազարավոր թոշակառուներ կրկին կմնան աղքատության տիրույթում։

Մենք տարիներ շարունակ նշում էինք, որ թոշակների բարձրացման հիմքը պետք է լինի տնտեսական աճը։ Եղել են տարիներ, երբ տնտեսական աճը եղել է երկնիշ, սակայն արդեն 6 տարի է, որևէ անգամ թոշակ չի բարձրացել։ Այսպիսով, խնդիրն է, թե ինչպես ապահովել թոշակների մշտական աճ՝ գնաճին համապատասխան ինդեքսավորման միջոցով։

Հասկանալի է նաև, որ թոշակառուները բարձրացված 10 հազար դրամը չեն խնայելու, և առևտրի ու ծառայությունների ոլորտի շրջանառությունները այդ չափով կավելանան, ինչպես նաև հավաքագրվող հարկային մուտքերը կաճեն։ Սակայն գլխավոր խնդիրը ապրանքների ու ծառայությունների գնաճի մակարդակի արդյունավետ կարգավորումն է, այլապես թոշակների մակարդակի աճը «կխժռի» գնաճը։

Լուծում

Մշտապես գնաճին համապատասխան ինդեքսավորել թոշակների մակարդակը։

Միջին կենսաթոշակները չպետք է ցածր լինեն նվազագույն կենսապահովման զամբյուղի մակարդակից»։