Ակադեմիական քաղաքի կառուցումը հետաձգվում է մինչև 2034 թվական
Ակադեմիական քաղաքի հեքիաթը։ Գրել է «Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և հիշեցրել, որ կառավարության կողմից 2023 թ․ հոկտեմբերին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի հայեցակարգը, համաձայն որի Ակադեմիական քաղաքը նախատեսվում էր կառուցել 2025 թ․ հոկտեմբերից մինչև 2029 թ․ դեկտեմբեր։
Առաքելյանն ընդգծել է՝ այսինքն, 2030 թ․-ին Ակադեմիական քաղաքը պետք է սկսեր աշխատել․
«Բայց դե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, իր բնավորության համաձայն, այսօրվա նիստում որոշել է չեղյալ համարել Ակադեմիական քաղաքի հայեցակարգը և նոր հայեցակարգ ընդունել։
Նոր հայեցակարգի համաձայն՝ Ակադեմիական քաղաքի կառուցման աշխատանքները կսկսվեն 2030 թ․-ին, իսկ հիմնական փուլի աշխատանքները՝ 2034 թ․-ին։
Իսկ հիմա՝ ուշադրություն․ հայեցակարգում բացակայում է Ակադեմիական քաղաքի ավարտման ժամկետը։ Հայեցակարգում բառացի գրված է՝ «2034 թ․-ից հետո»։
Հետո կա՛, կա՛ հետո»։