Մեկնում եմ Արցախ` առաջին ձեռքից բռնությունների մասին իմանալու
Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը գրառում է կատարել թվիթերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնելու մասին:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեկնում եմ Լեռնային Ղարաբաղ փաստացի իշխանությունների հետ հանդիպելու եւ բռնությունների վերաբերյալ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, ինչից հետո տարածաշրջան մեկնեցին համանախագահները: Նրանք արդեն եղել են Բաքվում