Ադրբեջանը չի մասնակցի Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Բայրամով
Ադրբեջանի մասնակցությունը որևէ մակարդակով Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին նախատեսված չէ։
APA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նախարարը նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի մայիսյան խիտ գրաֆիկը և օրացույցը նման այց չեն նախատեսում։