36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Մամուլ

Ընտրակաշառք ընտրողներին` հարկատուների վճարած միջոցներից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Անցած 5 տարիներին ՀՀ քաղաքացիների կյանքը տարատեսակ հարկեր-տուրքերով բարդացրած իշխանություններն ընտրություններից հաշված ամիսներ առաջ անցել են «հետողորմյայի ռեժիմի»։ Արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ շուտով գույքահարկի, աղբահանության, տրանսպորտի, կարմիր գծերի ու տեղական տուրքերի վճարների թանկացումների մասին որոշումները հնարավոր է չեղարկվեն, քաղաքացիների համար գործեն նախկին սակագները։ Երեկ էլ Փաշինյանն անձամբ «ավետեց», որ ապրիլի 1-ից կենսաթոշակների ու նպաստների բարձրացում է սպասվում։

Այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ հայտարարում էր․ «Եթե մենք, օրինակ, 10 հազար դրամով բարձրացնենք թոշակը, միեւնույն է, խնդիրները չեն լուծվելու»։ Փաշինյանը համոզում էր, որ թոշակը թեկուզ 10 հազար դրամով բարձրացնելը ոչ մի իմաստ ու նշանակություն չունի: Ասում էր` նախ, դա այն գումարը չէ, որ թոշակառուի կյանքում բան փոխի, բացի դրանից, ըստ Փաշինյանի՝ թոշակառուն չգիտի, թե ինչ անի այդ 10 հազարը, որտեղ ծախսի: Հիմա հայտարարում է թոշակների ու նպաստների բարձրացման մասին, ինչը նշանակում է, որ իշխանության տեղն այնքան նեղ է, որ ստիպված է պետական միջոցներից ոչ թե ինքն իրեն պարգեւավճար տալ, այլ, իրենց տրամաբանությամբ` «քամուն տալ», միայն թե գոհացնի թոշակառուներին եւ նրանց քվեն ստանա առաջիկա ընտրություններում: Պատահական չէ, որ թոշակի այս բարձրացումը նախատեսում են ապրիլի 1-ից անել, այսինքն, մայիսին՝ ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ, թոշակառուների կյանքը 10 հազար դրամով հեշտացնելով, թերեւս, հույս ունեն հունիսի 7-ին իրենց էլեկտորատը համալրել թոշակառուներով։ Սա ոչ այլ ինչ է, քան պետական միջոցներով ընտրակաշառք բաժանել: Մենք տեղեկացանք նաեւ, որ մարզպետներին է հրահանգված՝ մարզպետարաններին հատկացվելիք բյուջեի «սոցիալական աջակցության» գումարները չխնայել նախընտրական ամիսներին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, դիցուք, վերջերս 1 միլիոն դրամ է բաժանել մոտ 3 տասնյակ ընտանիքի։ 

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը, որ քննադատում են այլոց սեփական միջոցներով նախընտրական աջակցության դրսեւորումները, ծաղրում Ծառուկյանի «տուկի թել», Արթուր Բաղդասարյանի «մուրաբաներ» օպերացիաները կամ ՀՀԿ-ի 5-10 հազարական դրամով քվե առնելը, այսօր զբաղված են դասական ընտրակաշառքի գործով, մի տարբերությամբ` դա անում են ոչ թե իրենց գրպաններից, այլ մեր՝ բոլորիս հարկերից ձեւավորված պետական բյուջեից։ 

Առաջիկա ամիսներին, անկաս­կած, պետական բյուջեի հաշվին ընտրակաշառքի այլ դրսեւորումներ էլ կլինեն, իշխանության հետ կապվող հիմնադրամների միջոցով ակցիաներ կանեն, տարբեր սոցիալական ծրագրեր ու դրամաշնորհներ կբաշխեն: Փոխարենը իրավապահ մարմինները խոշորացույցի տակ են վերցրել ընդդիմադիրների գործունեությունը եւ հատկապես` բարեգործական հիմնադրամների, քանի որ Քրեական օրենսգրքում ծածուկ մի քանի հոդված են ներմուծել, որը հնարավորություն է տալիս ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող բարեգործական հիմնադրամների գործողությունները նախընտրական փուլում վերագրել առաջադրվող ուժերին եւ քրեական վարույթներ հարուցել։

Ընտրական օրենսգրքով՝ հանրապետության նախագահի կողմից ընտրությունների նշանակման պահից սկսած, այն կազմակերպությունները, որոնց անվանումները կարող են ասոցացվել ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ, կամ որոնք ղեկավարվում են այդ կուսակցությունների կողմից, մինչեւ ընտրության արդյունքների ամփոփումը չեն կարող բարեգործություն անել: Այս արարքը ենթադրում է 3-6 տարի ազատազրկում: Օրենքի այս կետն իշխանությունները հատկապես որպես մահակ են գործածում Սամվել Կարապետյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխին, որոնց անվան հետ կապվող բարեգործական հիմնադրամները տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել քաղաքացիներին, Սամվել Կարապետյանի դեպքում՝ որեւէ քաղաքական ակնկալիք չունենալով։

Մի քանի շաբաթ է՝ իշխանությունն ու ընդդիմությունը բարեգործության արգելքի խախտումների համար փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Իշխանականները պնդում են, որ բարեգործության արգելքը խախտել են գործարար Սամվել Կարապետյանի թիմից՝ մոտ 100 ուսանողի խոստանալով վճարել 1 տարվա ուսման վարձը: Փոխարենը՝ վարչապետի կին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը գրասենյակներ է բացում հանրապետությունով մեկ, արտերկիր գործուղումներ է ուղարկում, օրերս էլ 30 հոգու անգլերենի դասընթացների է հրավիրել, բայց դա խախտում չեն համարում ո՛չ ՔՊ-ում, ո՛չ էլ իրավապահ մարմինները։ Առաջինի դեպքում ուսումնասիրություններ են սկսել, երկրորդի դեպքում, ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանն է երեկ լրագրողներին ասել, հաղորդում չի ներկայացվել։

Ակնհայտ է, որ իրավապահներն առաջիկա ամիսներին դառնալու են Փաշինյանի ձեռքում գործիք՝ բացառապես ընդդիմության դեմ են աշխատելու եւ իշխանությունների ակնհայտ խախտումների վրա աչք են փակելու, իսկ ընդդիմադիրներին ճնշելու են ամենաաբսուրդ մեղադրանքներով։ Մանավանդ որ իշխանության ջրաղացին ակտիվ ջուր են լցնում քաղհասարակություն կոչվող հատվածի «անաչառ» էքսպերտները, որոնք վայրկենական հաղորդումներ են ներկայացնում իրավապահ մարմիններին` ընդդիմադիրների հետ կապված, իսկ իշխանության բացահայտ ապօրինությունների եւ հանցավոր գործողությունների վրա աչք են փակում։ Միայն մի օրինակ բերենք` «Հայրենիք» կուսակցության անդամ, գիտությունների դոկտոր Խաչիկ Գալստյանը շուրջ երկու ամիս է՝ կալանքի տակ է միայն այն պատճառով, որ Էջմիածնի ընտրությունների ժամանակ ընտրական շտաբի անդամին գումար է տվել, որ ուտելիք առնեն` ընդմիջում անեն» ։