Թուրքիան ներկայացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պայմանը
Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայի խոսքով՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կապված է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջընթացի հետ։
Նրա խոսքով՝ Անկարան երկու ոլորտներն էլ համարում է փոխկապակցված և դիվանագիտական աշխատանք է տանում համաժամանակյա։ Օքթայը նշել է, որ Անկարայի և Երևանի միջև երկխոսության հետագա առաջընթացը մեծապես կախված է Բաքվի և Երևանի միջև բանակցությունների դինամիկայից։
Թուրք խորհրդարանականը հույս է հայտնել այս գործընթացների արագացման վերաբերյալ և ընդգծել է, որ տարածաշրջանային օրակարգը պետք է կառուցվի խաղաղության, բարգավաճման և զարգացման սկզբունքների վրա, այլ ոչ թե բախման։