Նախորդ տարի Երևանի դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 154 քրեական վարույթ
Նախորդ տարի Երևան քաղաքի դատախազների անմիջական հսկողության ներքո քննվել է 3790 քրեական վարույթ, որից 2238-ը նախաձեռնվել է հաշվետու տարում (2024 թվականին՝ 3546 քրեական վարույթ, որից 2113-ը նախաձեռնվել է 2024 թվականին): Այս մասին տեղեկացրել է Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը՝ Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի գլխավորությամբ Երևան քաղաքի դատախազության 2025 թվականի աշխատանքներն ամփոփոխ հանդիպման ժամանակ։
2025 թվականին դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 154 քրեական վարույթ՝ 198 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 124 քրեական վարույթ՝ 128 անձի վերաբերյալ):
Դատարաններում ավարտվել է 97 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ (2024 թվականին՝ 79 քրեական գործ՝ 79 անձի վերաբերյալ):
Երևան քաղաքի դատախազի խոսքով՝ 2025 թվականին պետությանը պատճառված վնասից քրեական վարույթներով վերականգնվել է 225 միլիոն 416 հազար դրամը:
Դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանը Երևան քաղաքի դատախազին հանձնարարել է ակտիվացնել պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում աշխատանքները: