Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակիչներին ապաստան են տվել հյուրանոցներում
Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում:
Գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել:
«Գանձասար Տուր» տուրիստական ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ կապակցությամբ «Էկլեկտիկա» և «Ծովին քար» հյուրանոցները ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը: